Չեք էլ կարող կոնկրետ ցույց տալ ՀՀ սահմանը, ամ...

«ՀՀ քարտեզի մակետը, որ կպցրած է, ո՞ր չափանիշներին է համապատասխանում։ Մենք Սևանից բացի ուրիշ լիճ չունե՞նք, որ չի երևում և Սևանը դատա՞րկ է»,- նկատի ունենալով ԱԺ պատին փակցված ՀՀ քարտեզի մակետը՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հարցն ուղղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ 

«Եթե խոսում ենք որակի, նպատակի մասին, այս մակետի պատվիրատուն ո՞վ է, որ ՀՀ տարածքի մակետը այս տեսքը պետք է ունենա»,- ասաց Մինասյանը։ Չստանալով հստակ պատասխան՝ նա շարունակեց․ «Կարող էիք ձեր նկարն էլ, ձեր իշխանության նկարն էլ դնել այնտեղ»։