Չեխիայում հեղեղումից տուժած երկու քաղաքներ ցա...

Օպավա եւ Կրնով քաղաքների, որոնք գտնվում են Չեխիայի հյուսիս-արեւելքում, իշխանությունները նախատեսում են հայց ներկայացնել պետությանը հանրապետությունում սեպտեմբերին տեղի ունեցած հեղեղումներին պատշաճ չպատրաստվելու համար։ Այս մասին տեղեկացրել է ČTK տեղեկատվական գործակալությունը։

Օպավան եւ Կրնովը ամենից շատ են տուժել հեղեղումներից։ Տարերային աղետի հետեւանքով հսկայական վնաս է պատճառվել բնակֆոնդին, քանդվել է քաղաքային ենթակառուցվածքի զգալի մասը, տեղեկացրել է գործակալությունը։

Հեղեղումների ժամանակ ջրի տակ է անցել Կրնովի տարածքի 80 տոկոսը, քաղաքի բնակչությունը կազմում է 23 հազար մարդ, տարածքի կեսից ավելին հեղեղվել է 57 հազարանոց Օպավայում։ Վնասը հաշվվում է հարյուր միլոնավոր եվրոներով։

Օպավայի եւ Կրնովի իշխանությունները կարծում են, որ պետությունը նախապես չի ապահովել անհրաժեշտ միջոցները ողբերգությունը կանխելու համար, դասեր չեն քաղվել նախորդ դեպքերից. հանրապետությունում 1997 եւ 2002թթ. տեղի են ունեցել ավերիչ հեղեղումներ, որոնց հաղթահարման փորձը հաշվի չի առնվել։ Ուստի քաղաքապետարանները մտադիր են դատական հայց ներկայացնել պետությանը։ Այդ նախաձեռնությունից նրանք կարող են հրաժարվել, եթե տեսանելի ապագայում, ինչպես վկայում է հաղորդագրությունը, փոխհատուցում ստանան սեպտեմբերին պատճառված վնասի դիմաց։