Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)` որպես գործող կազմակերպության պահպանման հարցը ծառացած է նրա անդամ պետությունների հանդեպ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի դեմ։ Այս մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին։
«(2022 թ. փետրվարի 24-ից հետո) մեր հանդեպ ծառացել է և դեռևս մեծ չափով ծառացած է այն հարցը, թե ինչպես պահպանել ԵԱՀԿ-ն որպես գոյություն ունեցող և գործող կազմակերպություն: Իրականությունն այն է, որ ԵԱՀԿ-ն բաղկացած է 57 անդամ (պետություններից), այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից: Ես, մյուս կողմից, վճռականորեն չեմ ցանկանում լինել որևիցե բանի մասնակիցը, որը կարող է ինչ-որ կերպ օրինականություն տալ Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմին», - նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Լիպավսկին այս մասին խոսել է՝ պատասխանելով seznam.cz հարթակի հարցին՝ արդյոք Չեխիան բալթյան երկրների և Ուկրաինայի օրինակով պատրաստվում է անտեսել ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Սկոպիեում։
Չեխիայի արտգործնախարարի խոսքով՝ երկրի պատվիրակությունը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում կորոշի իր դիրքորոշումը՝ ելնելով այն բանից, թե «ինչպես կզարգանան բանակցությունները»։ Նա պարզաբանել է, որ չի ծրագրում շփվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որը նույնպես պետք է ժամանի Սկոպիե։
ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԵԱՀԿ հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին: