Չեխիայի Պրշերովի իշխանությունները քաղաքաբնակներին առաջարկել են ստեղծել «Երջանկության քարտեզ»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը,վկայակոչելով «Europulse»-ին։
Հատուկ կայքի միջոցով բնակիչները կնշեն այն տարածքները, որտեղ իրենց երջանիկ են զգում: Ստացված տեղեկատվության շնորհիվ քաղաքապետարանը պատրաստվում է հաշվարկել ամենից «ընկճված» տարածքներն ու բարելավել դրանք։
Նման նախագծեր են արվում՝ փոխելու մոտեցումը անբարենպաստ տարածքների դասավորության հարցում։



