Չեխիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան վարակվել է կորոնավիրուսով եւ հաջորդ շաբաթ ինքնամեկուսացման մեջ կլինի տանը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է երեքշաբթի Twitter-ի իր էջին:

«Այս առավոտյան ես ստացա COVID-ի ախտորոշման թեստի դրական արդյունքը,- ասել է նա:- Այժմ ինձ, իհարկե, յոթօրյա ինքնամեկուսացում է սպասվում։ Ես ուզում եմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ աշխատանքի։ Ոուզում եմ տնից սկսել աշխատել»։

Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է Չեխիայի ընդհանուր 3.799.158 բնակիչ: Նրանցից 39610-ը մահացել է։