Չեխիայի կառավարությունը վերացնում է կորոնավիր...

Չեխիայի կառավարությունը համաձայնել է փետրվարին դադարեցնել կորոնավիրուսի պարտադիր թեստավորումը դպրոցներում եւ ընկերություններում, հայտնում է AP-ն։

Վարչապետ Պետր Ֆիալայի խոսքով՝ թեստավորումն «անկասկած» օգնել է դանդաղեցնել վարակների տարածումը եւ կանխել է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք որոշել ենք փետրվարի 18-ից չեղարկել պարտադիր թեստավորումը»,- ասել է Ֆիալան։

Բոլոր ընկերությունների աշխատակիցները շաբաթական երկու անգամ թեստավորում են անցնում, իսկ դպրոցականներն ու դպրոցների բոլոր աշխատակիցները հունվարի 17-ից՝ շաբաթական մեկ անգամ։