Չէինք մտածի՝ իշխանությունը կվախենա նայել Արար...

Մենք չեն կարող անտեսել մեր ապրածը, մեր կյանքը, մեր պատմությունը: Այս մասին «Հայոց Ցեղասպանության և փոփոխվող տարածաշրջանը» խորհրդաժողովի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Մենք երբեք չենք կարող մտածել, որ կգա ժամանակ, որ իշխանությունը կվախենա նայել Արարատին, կամ կվախենա խոսել Ցեղասպանությունից, կամ կվախենա խոսել Արցախից, դա մեզ պատիվ չի բերում: Պետությունն ուժեղ է իր պատմությամբ, իր կենսագրությամբ, որ միշտ ասել ենք, դրանով հպարտացել ենք: Դա պատմություն է, ուժ է, հզորություն է»,-նշել է նա: 

Ծառուկյանն իր խոսքում ողջունել է կազմակերպված հանդիպումն ու մասնակիցներին: