Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է հայաստանցի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։
Այս մասին նա ասել է Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի արտահերթ նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Sputnik Азербайджан -ը։
Չավուշօղլուի խոսքով ՝ հանդիպման ամսաթվի և մանրամասների քննարկումը կարող է տեղի ունենալ Անկարայի և Երևանի՝ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:
Հատուկ ներկայացուցիչների հանդիպման վայրն ու ժամը, իրենց հերթին, կհամաձայնեցվեն մոտ ժամանակներս: