Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր պաշտոնական այցի շրջանակում խորհրդանշական նվեր է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ինչպես հայտնում է CNN-ը, նախագահին է փոխանցվել բրիտանական ռազմածովային ուժերի հին սուզանավերից մեկի բնօրինակ զանգը։
Չարլզ III-ը նշել է, որ Թրամփին է փոխանցում բնօրինակ զանգը, որը նախկինում գտնվել է նույնանուն սուզանավի հրամանատարական կամրջակում։ Նա ընդգծել է, որ սա խորհրդանշում է երկու երկրների պատմական ժառանգության կապն ու նրանց դաշնակցային հարաբերությունները։
«Ուրախ եմ Ձեզ՝ որպես անձնական նվեր, հանձնել այն բնօրինակ զանգը, որը զարդարում էր Ձեր քաջարի անվանակցի խցիկը։ Թող սա դառնա մեր երկրների ընդհանուր պատմության և լուսավոր ապագայի վկայությունը։ Իսկ եթե երբևէ մեզ հետ կապվելու կարիք ունենաք՝ պարզապես հնչեցրե՛ք զանգը»,— ասել է միապետը։



