Չարենցավան քաղաքի բնակիչները բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ։ Այս մասին տեղեկացնում է alphanews.am-ը։
Ցուցարարների վրդովմունքը պայմանավորված է 40 հազար բնակչություն ունեցող համայնքի անձնագրային գրասենյակը փակելու և Հրազդան քաղաք տեղափոխելու՝ կառավարության որոշմամբ։ Չարենցավանի բնակիչներն այսուհետ պետք է Հրազդան գնան՝ անձնագրային բոլոր հարցերով:
Ցուցարարները կառավարությանը ներկայացրել են Չարենցավանի բնակիչների ստորագրությունների ցուցակը՝ անձնագրային բաժանմունքն իրենց քաղաք վերադարձնելու պահանջով։



