«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․
«Պրոֆեսոր Չարչյանին կալանքի ներկայացնող դատախազին հարցրեք ի՞նչ եղավ հոգեբուժարանի հիվանդներին հարկադրաբար դավաճանի հանրահավաքին տանելու փաստի ստուգման իր հանձնարարությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այս դեպքի առիթով, բայց դե դատախազի համար մեյմունների թելեգրամ ալիքի հրապարակած մոնտաժված ձայնագրությունն ավելի հիմնավոր էր, քան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հաղորդումը:
Եթե այդքան համարձակություն ու տղամարդկություն ունես նույն ջանասիրությամբ ու փութաջանությամբ հոգեկան հիվանդներին հարկադրաբար հանրահավաքի տանող պաշտոնյաներին կալանավորի:
Չես կարող, դու այդքան չկաս որ դա անես, քեզ կանեն ավելի շուտ:
Իսկ դոկտորին առողջություն եմ մաղթում և վստահ եմ, որ շատ շուտով կլինի ազատության մեջ»։



