Ճապոնիայի Օիտա քաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով, որը ոչնչացրել է 170 տուն, առնվազն մեկ մարդ անհետ կորած է համարվում, հաղորդում է ТАСС-ը՝ NHK-իփոխանցմամբ։
Հրդեհի մասին հաղորդվել է երկուշաբթի երեկոյան, և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեռևս գնահատական չկա, թե երբ կմարվի կրակը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ավելի քան 170 մարդ տարհանվել է մոտակա տներից։
Սագանոսուկեյ թաղամասը, որտեղ հրդեհ է բռնկվել, գտնվում է ափամերձ գոտում՝ փոքրիկ նավահանգստի հարակից։ Տարածքը հիմնականում ցածրահարկ է՝ փայտե բնակելի շենքերով և մեկ և երկհարկանի առևտրային շենքով։



