Ճապոնիայի վարչապետը ցրել է խորհրդարանը եւ արտ...

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան ցրել է Ներկայացուցիչների պալատը, ինչը ճանապարհ է բացել հոկտեմբերի 27-ին արտահերթ ընտրություններ իրականացնելու համար։ Իսիբան այս որոշումը կայացրել է պաշտոնն ստանձնելուց ութ օր հետո, տեղեկացրել է Kyodo-ն։

«Ես որոշել եմ ցրել պալատը, որպեսզի ստանամ հանրության ուղիղ կարծիքը, որովհետեւ շատ կարեւոր է, որպեսզի մենք շարունակենք կառավարել կառավարությունը Ճապոնիայի եւ նրա ժողովրդի պաշտպանության համար»,- ասել է վարչապետը։

Իսիբան ձգտում է վստահության քվե ստանալ եւ հաստատել իր աջակցությունը սկանդալների մեջ հայտնված կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության բարեփոխման պլանների ֆոնին։

Պաշտոնական ընտրարշավը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին։ Ընդդիմության առաջնորդ Եսիհիկո Նոդան Իսիբային մեղադրել է կոռուպցիոն սկանդալից , որը կապված է ԼԴԿ անդամների գաղտնի ֆինանսավորման հետ, ուշադրությունը շեղելու մեջ։ Սակայն Իսիբան ընդգծել է, որ խորհրդարանը ցրելն անհրաժեշտ է երկրի եւ ժողովրդի շահերի պաշտպանության համար։

Դիտորդները նշում են, որ ընդդիմությունը գտնվում է պառակտված վիճակում, ինչը ձեռնտու է կառավարող կուսակցությանը։