Ճապոնիայի և ԱՄՆ պաշտպանության ղեկավարները պայ...

Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին իր առաջին հեռախոսազրույցն է անցկացրել ԱՄՆ-ի իր գործընկեր Փիթ Հեգսեթի հետ, որի ընթացքում կողմերը վերահաստատել են երկկողմ պաշտպանական դաշինքն ամրապնդելու իրենց վճռականությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը։

«Մենք վերահաստատեցինք մեր վճռականությունը՝ ամրապնդելու Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի զսպող ներուժը»,- ասել է նա։ Նակատանին նաեւ նշել է, որ կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ անձնական հանդիպում անցկացնել։