
Մեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականների խմբին երկրի արեւմտյան Օսակա քաղաքում։ Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը (NHK)։
Միջադեպը տեղի է ունեցել նրբանցքներից մեկում, տեղի տարրական դպրոցի կողքին։ Առնվազն յոթ երեխա տուժել է, վեցը գիտակցությունը չեն կորցրել, մեկի վիճակը ճշտվում է։ Տեղում աշխատում է ոստիկանությունը, որը պարզում է պատահածի հանգամանքները։