Ճապոնիան և Իտալիան ռազմաօդային ուժերի համատեղ...

Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը համատեղ վարժանքներ են մեկնարկում Իտալիայի ռազմաօդային ուժերի հետ։  Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը հայտնել են, որ զորավարժությունները կտևեն օգոստոսի 2-ից 10-ը։

Ճապոնիայից դրանցում ներգրավված են չորս F-15 կործանիչ և մեկ Boeing KC-767 լիցքավորող ինքնաթիռ, Իտալիայից՝ չորս F-35A կործանիչ, երեք Boeing KC-767, երկու ռադիոտեղորոշիչ ինքնաթիռ և մեկ C-130J ռազմափոխադրական ինքնաթիռ:

Տոկիոն և Հռոմը վերջին տարիներին ընդլայնում են իրենց համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ 2022 թվականի դեկտեմբերին Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան համաձայնություն են ձեռք բերել նոր սերնդի կործանիչի համատեղ մշակման շուրջ, որը պետք է պատրաստ լինի մինչև 2035 թվականը։