Ճապոնիան Չինաստանում գտնվող իր քաղաքացիներին...

Ճապոնիան Չինաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է ձեռնարկել անվտանգության միջոցներ և խուսափել մարդաշատ վայրերից՝ Ասիայի երկու խոշորագույն տնտեսությունների միջև խորացող դիվանագիտական վեճի ֆոնին Ճապոնիայի վարչապետ Սանաի Տակայչիի՝ Թայվանի վերաբերյալ մեկնաբանությունների շուրջ, հաղորդում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Տակաիչին Ճապոնիայի խորհրդարանում հայտարարել էր, որ Թայվանի վրա հարձակումը, որը գտնվում է Ճապոնիայից ընդամենը 100 կիլոմետր հեռավորության վրա, կարող է համարվել «Ճապոնիայի գոյատևման սպառնալիք»։ Այս իրավական տերմինը, որը ներդրվել է 2015 թվականին, թույլ է տալիս Ճապոնիայի վարչապետներին ակտիվացնել երկրի ինքնապաշտպանության ուժերը։

Չինաստանի փոխարտգործնախարար Սուն Վեյդոնգը իր խիստ բողոքն է հայտնել Տոկիոյին՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի Թայվանի վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ: