
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կառուցվածքային բարեփոխումներ անելու ժամանակն է։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ։
«ՄԱԿ-ի համար, որը գոյություն ունի արդեն ¾ դար, անհրաժեշտ է ԱԽ կառուցվածքի բարեփոխում։ Ճապոնիան կմասնակցի 2022 թվականի ընտրություններին և մտադիր է ջանքեր գործադրել որպես ԱԽ ոչ մշտական անդամ՝ բազմաթիվ երկրների աջակցելու հարցում։ Խնդրում եմ օժանդակել մեր թեկնածությանը»,-ասել է Աբեն։
Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Գլխավոր վեհաժողվում, կոչ էր արել փոխել աշխարհակարգի մոդելը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել էր, որ աշխարհակարգը գնալով ավելի ու ավելի քաոսային է դառնում։