Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով...

2024 թվականի 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նվազման միտում ունի։ Այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Միաժամանակ նա խոստովանեց, որ Հայաստանի միջին ցուցանիշները զարգացած երկրների տվյալների համեմատ մնում են բարձր։ «Սրա վրա ազդում են տարբեր գործոններ, այդ թվում՝ կրթությունը, ենթակառուցվածքները և դրա որակը»,- ​​նշել է պաշտոնյան։