Չադում ահաբեկիչները փորձել են հարձակվել նախագ...

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձել են հարձակում իրականացրել Չադի մայրաքաղաք Նջամենայում գտնվող նախագահական նստավայրի վրա, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Հարձակման հետևանքով կա 19 զոհ, հաղորդվում է վիրավորների մասին:

Ըստ աղբյուրի՝ հարձակման պահին Չադի նախագահ Մահամաթ Իդրիս Դեբին  պալատի տարածքում է եղել։

Ենթակառուցվածքների նախարար Ազիզ Մահամաթ Սալեհը հայտարարել է, որ իրավիճակը երկրում վերահսկելի է։ Անվտանգության ուժերը լիովին վերահսկում են նախագահական պալատի տարածքը: