Քիչ առաջ քաղաքապետարանի ավագանուն «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վարչապետի՝ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին ավելի շատ են քննադատում, ինչ՞ւ Տարոն Մարգարյանի ղեկավարման ժամանակ այդպես չէին վավում։ Վարչապետը նշել էր նաև, թե ինքը ուրախ է, որ հեղափոխութունը մարդկանց տվել է այդ ազատությունը․
«Այդ հայտարարությունը հիշեց, քանի որ գտա հայտնի Զիբիլիքսի օրիգինալ փաստաթղթերը,որոնք մենք աղբամաններից գտենք, և որոնք վարչապետը՝ այն ժամանակ «Ելք» խմբացության ղեկավարը, հանձնեց ինձ ի պահ։ Երբ լսեցի վարչապետի այդ խոսքերը ցավ ապրեցի, որովհետև համատեղ անցած բարդ ճամապարհ ունենք, հեշտ չէր նախընտրական այդ շրջանում տեղամասերում վեահսկողություն իրականացնել։ Այն լարված շրջան էր, որը մենք անցել ենք ըստ էության Նիկոլ Փաշինայնի հետ համատեղ։ Կածում եմ՝ ինձ քաղաքային առումով շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ասել, որ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ ես կամ մեր քաղաքական թիմը կաշկանդվածություն ուներ, իջեցնում է մնացած բոլոր հնարավոր քննադատությունների մակարդակը»։
Խաժակյանը ավելացրեց՝ հիմա ուղակի ցավալի է, որ վարչապետն ասում է,թե այն ժամանակ մենք կաշկանդվածություն ունեինք, հիմա հանգիստ քննադատում ենք քաղաքապետին․ «Ասեմ, որ գոնե իմ մոտ այդ առումով ոչինչ չի փոխվել, այն գործիքակազմը, որը ես օգտագործում էի որպես ավագանու ընդդիմադիր անդամ, նույնը օգտագործում եմ հիմա։ Քննադատութուններիս մեջ սրությունը կամ պակաս սրությունը պայամնավորված է տվյալ պահին իմ արձանագրած խնդիր աստիճանով»։



