Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել Ձեր անձնակ...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ: Հայտնում են ՀՀ կառավարությունից , ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

 Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում ամենայն բարիք։

Պետական սոցիալ-տնտեսական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձով, նպատակներին և խնդիրներին հասնելու կարողությամբ Ձեզ արժանի հարգանք եք վայելում:

Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև` մեր երկրների ժողովուրդների դաշնակցային ավանդույթների, դարավոր բարեկամության և փոխադարձ աջակցության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման գործում։

Ակնկալում եմ կառուցողական երկխոսության և ռազմավարական փոխշահավետ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի շարունակականություն, ինչը, վստահ եմ, բխում է մեր ժողովուրդների և պետությունների հիմնարար շահերից, ինչպես նաև կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանը։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»։