Ցանկացած քնից արթնացող անհիմն հայտարարություն...

Մանդատ պահելու խնդիր չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով փաստին, որ իրեն մանդատից զրկելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված փաստաթղթերը փոխանցվել են ՀՔԾ:

«Ես չգիտեմ՝ ինչ է ընթանում, պարոն վարչապետն ասաց, որ հարցը տված է իրավապահ մարմիններին, համապատասխան կնայեն, ըստ օրենքի, ըստ կետի կպատասխանեն:

Այնպես որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ըստ օրենքի, ըստ կարգի, ոչ թե ցանկացած քնից արթնացող անհիմն հայտարարություններ պետք է անի, այլ ըստ օրենքի կասեն, մենք սպասում ենք»,-ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ մանդատ պահելու խնդիր ինքը չունի. «Ինչ որոշում կլինի, կլինի ըստ օրենքի, ըստ Սահմանադրության»: