Ցանկացած պաշտպանության նախարար կհպարտանար զոր...

«Ցանկացած պաշտպանության նախարար՝ ցանկացած երկրի, ուղղակի կհպարտանար էս թվաքանակի անմիջապես զորակոչվողների, զորահավաքման էս պատրաստության աստիճանից»։ Այս մասին այսօր հայտարարել է ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը ԵԿՄ անդամների հետ հանդիպմանը։

Նա այցելել էր Աբովյանի զինկոմիսարիատ, որտեղ նախարարին ներկայացրել են զորավարժության ընթացքում պահեստազորայինների ներկայանալու աստիճանը, ինչպես նաև պատմել ԵԿՄ անդամների ներկայանալու մասին։ Հենց այդ ժամանակ հավաքված են եղել Երկրապահի կամավորները։

Տոնոյանը զրուցել ու շնորհակալություն է հայտնել ԵԿՄ անդամներին, ծանոթացել նրանց ներկայանալու հետ կապված հարցերի հետ։