Լեհաստանի հիվանդանոցները ստիպված են կրճատել ընտրովի ընթացակարգերը, որոնցից մի քանիսը հետաձգվում են մինչև հաջորդ տարի՝ ֆինանսավորման բացակայության պատճառով բժիշկների հեռանալու հետ կապված: Այս մասին հաղորդում է Radio ZET ռադիոկայանը։
Լեհաստանի ֆինանսների նախարարությունը հաստատել է «գերաշխատանքի» համար հիվանդանոցներին վճարումները՝ երկար ուշացումից հետո: Սակայն, ըստ ռադիոկայանի, հատկացված գումարը բավարար չէ բոլոր հիվանդանոցները ֆինանսավորելու համար։
«Իրավիճակն աղետալի էԼ Մենք չեղարկում ենք 6 հազար ընթացակարգեր»,- ասել է Ժիվիեցի հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
Ռադիոկայանը նշել է, որ Լեհաստանի կառավարությանը պակասում է մոտավորապես 5 միլիարդ զլոտի (1,286 միլիարդ դոլար) հիվանդանոցներին բոլոր պարտքերը մարելու համար: