Բժիշկներն ահազանգում են, որ իրենց ստիպում են...

«Եթե վարչապետի պաշտոնակատարին թվում է,  թե  իր օրինակով մարդիկ գնալու են պատվաստվելու , նա չարաչար սխալվում է»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։  Նրա խոսքով՝ կան պատվաստանյութեր, որոնց ռիսկերն առավել հայտնի  և տարածված են , քան՝ մյուսներինը, սակայն, եթե ժողովուրդը չի վստահում կոնկրետ պատվաստանյութին, կարիք չկա ստիպելու, հարկադրելու, սահմանադրորեն դա մարդու իրավունքի կոպտագույն խախտում է․ 

«Եթե երկրի վարչապետի պաշտոնակատարին թվում է , որ  նա իր ռեպրեսիաներով, թոշակ չենք տա եթե չպատվաստվեք , մանկապարտեզ չենք թողնի, նման մանր  գործիքակազմով  կապահովի պատվաստման ծածկույթ, չարաչար սխալվում է, այդ պարագայում բնակչության տված ռեակցիաներն անկանխատեսելի են լինելու»,-ասաց նա։