
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ և ներկայացրել ՀՀ վարչապետի 2025 թվականի մայիսի 19-ի N422-Ա որոշմամբ իր տեղակալ նշանակված Լևոն Լևոնյանին։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Հովհաննես Մարտիրոսյանը նշել է, որ Լևոն Լևոնյանն իր փորձով և կառավարման հմտություններով կնպաստի վերահսկողական մեխանիզմների որակական բարեփոխումների գործընթացին։ Շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ հաջողություն է մաղթել պատասխանատու առաքելությունում և ընդգծել, որ միասին հնարավոր կլինի գրանցել առավել նշանակալի արդյունքներ։
Լևոն Լևոնյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր վստահության համար՝ հավաստիացրել է, որ գիտակցելով ստանձնած պաշտոնի պատասխանատվությունն ու կարևորությունը՝ վճռական է սեփական գիտելիքներն ու փորձը ծառայեցնել կառույցի արդյունավետ զարգացման գործին։