ԲՏԱ նախարարությունը վտանգավոր նախագիծ է դրել...

 «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը գրել է.

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մի վտանգավոր նախագիծ է շրջանառել ի դրաֆթում՝ առանց տեղյակ լինելու, թե Հայաստանը ուր է հասել բաց կառավարման ու տեղեկատվության ազատության ոլորտում։ 

Առաջարկում են e-gov հարթակում այսուհետ չհրապարակել 
պետական աշխատակիցների գործուղումների  նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ 

Մի քանի բան հիշեցնեմ ԲՏԱ նախարարության իրավաբաններին.

1. Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել Բացառապես Օրենքով, և ոչ ենթաօրենսդրական ակտով, ինչպես դուք եք առաջարկում։ 
2. Տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարությանը եւ առկա լինի այդ սահմանափակումը կիրառելու սոցիալական սուր պահանջ։ 
3. Պաշտոնական գործողումների մասին տեղեկատվության մատչելիությունը հանրությանը հնարավորություն է տալիս վերահսկել հանրային ռեսուրսների ծախսումը եւ արդյունավետությունը։ Իսկ դուք ցանկանում եք հանրությանը զրկել այդ մեխանիզմից։ 
4. Պաշտոնական գործուղումների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ՀՀ կառավարության ստանձնած կարեւոր հանձնառություններից է եղել Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում։ Տեղյա՞կ եք։ 
եւ այլն, եւ այլն..........
Տխրահռչակ նախագիծը քոմենթում եմ դնում։ 
P.S.  Չի լինի՞, գոնե մի հատ նորմալ ու պետքական նախագիծ գրեք էլի»։