ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերություն...

Banks.am-ի հարցազրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ

- ԶՊՄԿ-ն մարտի 6-ին կայանալիք «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի գործընկերն է: Որո՞նք ընկերության ակնկալիքները կոնֆերանսից:

- Նախ՝ ողջունելի է, որ ԲՍԿ (ESG) թեման վերջապես Հայաստանում կարեւորություն է ստանում, որ սա դառնում է օրակարգային խնդիր բիզնես եւ ոչ միայն բիզնես շրջանակների համար։ Ակնկալիքը՝ առարկայական քննարկումն է, բիզնեսի, պետության եւ հասարակության՝ այս ուղղությամբ համատեղ օրակարգի ձեւավորման սկիզբը։  

- Որպես Հայաստանի թիվ մեկ հարկատու եւ խոշոր գործատու, արդյո՞ք ԶՊՄԿ-ն հավակնություն ունի առաջամարտիկի դեր ստանձնել կայուն զարգացման եւ «կանաչ օրակարգի» ուղղություններով:

- Իհարկե, թիվ մեկ հարկատու լինելն այդ առումով նույնպես պարտավորեցնող է։

Բայց առաջամարտիկի դերը ստանձնում են գործողություններով եւ մենք հույս ունենք, որ այդ առումով վերջին տարիներին ԶՊՄԿ գործունեությունը տեսանելի է։

Առաջին անգամ հրապարակվեց ԶՊՄԿ կայուն զարգացման հաշվետվությունը՝ 2022-ին եւ արդեն երկրորդը՝ 2023-ին։