BRICS-ի երկրները չեն կարողանա փոխարինող գտնել...

BRICS-ի երկրները չեն կարողանա փոխարինող գտնել ԱՄՆ դոլարին, եթե նույնիսկ փորձեն, պնդում է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ Մեկնաբանությունը գալիս է այն բանից հետո, երբ տնտեսական խմբի անդամները, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը, փոխադարձ հաշվարկներում ավելի ու ավելի են անցնում ազգային արժույթների:  Այս մասին RT-ի փոխանցմամբ «Fox Business»-ին տված հարցազրույցում հայտարարել է Բեսենթը, որ դոլարին այլընտրանք չկա և որ ցանկացած փորձ՝ կասկածի տակ դնելու դրա պահուստային կարգավիճակը և ձախողման է դատապարտված։

Նրա հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ ԲՐԻՔՍ երկրները փորձում են նվազեցնել իրենց կախվածությունը արևմտյան արժույթներից, հատկապես այն բանից հետո, երբ 2022 թվականին պատժամիջոցների հետևանքով սառեցվեցին Ռուսաստանի դոլարային և եվրոյով պահուստները։

Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է, որ ԲՐԻՔՍ-ը նախատեսում է միասնական արժույթ ստեղծել, սակայն նշել է, որ շարունակվում են քննարկումները համատեղ ներդրումային հարթակների մասին։ ԲՐԻԿՍ-ի հնարավոր միասնական արժույթի մասին շահարկումները շրջանառվում են վերջին տարիներին: 2023 թվականին Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան աջակցություն է հայտնել տնտեսական խմբավորման ներսում «առևտրային արժույթի» գաղափարին՝ զուգահեռներ անցկացնելով եվրոյի հետ: Այնուամենայնիվ, BRICS-ի այլ երկրների ղեկավարները, ներառյալ Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, հերքել են նման քայլի քննարկումը: