
Բոսնիայի նահանգային դատարանը փետրվարի 26-ին ազատազրկման է դատապարտել է բոսնիացի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկին՝ խաղաղության միջազգային բանագնացի հրահանգներին չենթարկվելու համար։
Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով դատարանի հայտարարությանը։
Ըստ աղբյուրի՝ Միլորադ Դոդիկը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման:
Նա 2023 թվականին մեղադրվել է Սահմանադրական դատարանի և խաղաղության միջազգային բանագնաց Քրիստիան Շմիդտի որոշումները կասեցնող օրենքներ ստորագրելու մեջ։