Բորիս Մուրազին դատի է տվել Աննա Հակոբյանին. «...

«Հրապարակ» օրաթերը գրում է․

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին։ Պահանջում է, որ նա հերքի իր տարածած զրպարտչական, կեղծ տեղեկությունները, ներողություն խնդրի եւ վճարի 2 մլն դրամ։ Մեզ հետ զրույցում Մուրազին ասաց. «Այո, հաստատում եմ Ձեր տեղեկությունները։ Դատական հայց եմ ներկայացրել Աննա Հակոբյանի դեմ։ Սա անձնական հարց չէ ինձ համար։ Նա տասնյակ մարդկանց մասին կեղծիքներ է տարածել, զրպարտել է հոգեւորականներին, կեղտոտագույն գրառում է արել նաեւ իմ մասին։ Ես դատական հայց եմ ներկայացնում իր դեմ եւ ստիպելու եմ Փաշինյանի ընտանիքի անդամին` պատասխան տալ իր հակահասարակական վարքի համար։ Ասեմ նաեւ` անակնկալ ունեմ։ Ա․ Հակոբյանիցբռնագանձվող գումարն անձնական նպատակներին չեմ ծառայեցնելու, կօգտագործենք շատ կարեւոր գործի համար, որի մասին կասեմ մոտ օրերս»։