Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գա...

Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանը:

Սեյյեդ Աբբաս Մուսավին նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջ են քաշվել տարածաշրջանային խաղաղ կարգավորման տարբեր բանաձևեր: հայտնում է Pars today–ը։

Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում տնտեսական նախաձեռնությունների իրականացման միջոցով լայն կոնսենսուսի հնարավորություններ են ի հայտ եկել: