
Գործարար Հարություն Մնացաանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավալին գիտե՞ք ինչն է, երբ մթնշաղին Արցախի Սզնեք գյուղից դուրս ես գալիս գալիս , որ գնաս Ստեփանակերտ ու հայտնվում ես ավտոշարասյան մեջ։ Դե սկզբում չես էլ պատկերացնում ինչ է, մեկ էլ նայում ես բոլորն ադրբեջանական համարներով մեքենաներ են ու դու իրենց մեջտեղում։ Սկզբում մտածում ես՝ կարո՞ղ է ընկել ես իրենց վերահսկողության տարածք, ու ձեռքդ տանում ես մեքենայի դռան գրպանում դրված դանակն ես փորձում վերցնել ոչ թե ինքնապաշտպանության , քանի որ զինվածների դեմ հացի դանակով ծիծաղելի է կռվել, այլ հարձակման դեպքում ինքնասպանության , քանի որ իրենց համար դիակն անօգտակար, անպիտան բան է , գոնե տուն կուղարկեն , մարդավարի կթաղվեմ, որպես դժբախտ պատահարի զոհ։