Մոսկվայում ընթանում է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ասուլիսը։ Միրզոյանը, մասնավորապես, հայտարարել է.
«Իմ այցելությունը տեղի է ունենում Հարավային Կովկասում լարվածության ֆոնին և ավելի քան երեք ամիս Ադրբեջանի կողմից շարունակվող Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Մենք բոլոր մասնակից կողմերից սպասում ենք անհետաձգելի քայլեր՝ եռակողմ հայտարարության կատարման համար և Լաչինի միջանցքի տեղաշարժման վերականգնման ուղղությամբ։
Ցավոք սրտի, Լաչինի միջանցքի շրջափակումը եզակի դեպք չէ․ ս․թ․ մարտի 5-ին ԼՂ ոստիկանության 3 ծառայողների սպանությունը դրա մի մասն է։ ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումը կոչված է նորմալ կյանքի ու անվտանգության պայմանների ստեղծելուն։ Տագնապ է առաջացնում վերջին երկու տարվա իրադարձությունների շարքը։ Այն է՝ ԼՂ գյուղերի օկուպացիան, հայ ռազմագերիների պահումը, Լաչինի միջանցքի շրջափակումը, ոստիկանության աշխատակիցների ու խաղաղ բնակիչների սպանությունը, կրակի դադարեցման ռեժիմի մշտական խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը տեռորի ենթարկելը»։