Այսօր լրագրողներին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը խորհրդարանում ասաց, որ բոլոր բենզալցակայաններում միաժամանակ բենզինը թանկացել է, ինչը իրեն անհանգստացնում է.
«Կարծում եմ` այդ հարցը պետք է ուսումնասիրել։ Կարծում եմ, որ կարող են ներքին պայմանավորվածություններ լինել, որը շատ վատ երևույթ է։ Եթե կա նման բան, պիտի ժամանակին հակազդեցություն ցույց տրվի»։
Անդրադառնալով սոցցանցերում հնչող այն քննադատություններին, որ հեղափոխություն չի արվել նրա համար, որ բենզինի դիմաց այսքան թանկ վճարեն, Գևորգյան ասաց.
«Սոցցանցերի այդ օգտատերերին հարցրե՞լ եք, թե ինչպես ա ստացվել, որ գնաճը Հայաստանում առաջին եռամսյակի դրությամբ ընդհամենը 1,5 տոկոս է, այն դեպքում, երբ բյուջեով նախատեսված էր առնվազն 2,5»:



