«Բոլոր այդ հարցերի պատասխանը կտրվի». Վաղարշակ...

Ոտքի վրա այդպիսի հարցերի չեմ պատասխանում . բոլոր այդ հարցերի պատասխանը կտրվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց պաշտպանության նախարար  Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետք է փոխենք մեր կեցվածքը տարածաշրջանի երկրների նկատմամբ, եւ ինչպես պետք է փոխենք մեր կեցվածքը Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016-ի ապրիլի 2-ին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը:

Այդ առիթով այսօր «Եռաբլուր» պանթեոն էին այցելել պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը: