Բնապահպաններից մեկը բոյկոտեց և դուրս եկավ Փաշ...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով հանդիպում է ակտիվիստների, բնապահպանների հետ: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Հանդիպման սկսվելուց կարճ ժամանակ անց բնապահպաններից մեկը բոյկոտեց և դուրս եկավ հանդիպումից՝ նշելով, որ իր համար արդեն պարզ է, որ հանքը շահագործվելու է։