Բնակիչներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վեր...

Բնակիչներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը: Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Աջափնյակ վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են փողոցներն ու մայթերը:  

Բնակիչներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը: Աջափնյակի այս տարվա ծրագրում 15 բակ է: Մի մասում շինարարությունը կավարտվի գարնանը:  

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է նաև Աջափնյակի թիվ 50 մանկապարտեզը:

Հաջորդ տարի կմեկնարկի նոր մարզադպրոցի կառուցումը»,-գրել է Ավինյանը: