«Բնական գործընթաց է». նախարարը՝ ՏՏ ընկերությո...

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը բնական գործընթաց է համարում, որ ընկերությունը կարող է պետբյուջեից գումար ստանալ և լուծարվել։ Կառավարարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով «Հետք»-ի հրապարակմանը, որ կառավարությունը 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրել ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք լուծարված են եղել։

Ըստ նախարարի, դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել։

«Բնական պրոցես է այնքանով, որ ընկերության որոշումն է՝ կարող է իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել, կամ էլ կարող է գնալ լուծարման։ Բայց գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ընկերությունը գումարը ստանալուց հետո համարվում է գործող ընկերություն։ Եվ ժամանակավոր դադարեցումը չի նշանակում, որ ընկերությունը լուծարվելու է կամ  լուծարման գործընթացի մեջ է գտնվում»,- մանրամասնեց Խաչատրյանը։