Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույսը դնում է Անվտանգության դաշնային ծառայության կոշտ գիծ վարող աշխատակիցների վրա, որպեսզի ռազմական էլիտան պահի վերահսկողության տակ, հայտնել է Bloomberg‑ը։
Ռուսական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ էլ ավելի շատ են անյանգստանում, որ Անվտանգության դաշնային ծառայությունը դուրս է եկել վերահսկողությունից, քանի որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ գերատեսչությանը հանձնարարում է պահպանել իր իշխանությունը՝ Ուկրաինայում պատերազմի շուրջ աճող անհանգստության ֆոնին։
Միլիարդատեր և Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի հասցեին հնչեցված ահաբեկչության մեղադրանքը Անվտանգության դաշնային ծառայության կողմից ճնշման ուժեղացող ալիքի վերջին վկայությունն է, հայտնել են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները։



