ՆԱՏՕ-ն կարող է 2025 թվականին բարձրացնել ռազմական ծախսերի շեմը ՀՆԱ-ի 2%-ից մինչև 3%, ինչն անհրաժեշտ է դաշինքի երկրների կողմից զենքի արտադրության նոր նպատակներին հասնելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ հունիսին կայանալիք գագաթնաժողովում կընդունվեն նոր «հատուկ թիրախներ տանկերի, ինքնաթիռների և այլ սպառազինության համակարգերի համար», ինչը «կարող է պահանջել դաշինքի երկրների պաշտպանության համար պարտադիր ծախսերի ավելացում մինչև ՀՆԱ-ի 3%-ը»:
Դաշինքը արդեն սկսել է ռազմական ծախսերի մակարդակը բարձրացնելու նախապատրաստական արշավը, մասնավորապես, գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վերջին ամսվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ ՀՆԱ-ի 2%-ը «բոլորովին անբավարար է»:
ՆԱՏՕ-ի երկրների կողմից ռազմական ծախսերի ավելացում է պահանջում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ով 2016-ին դաշինքի գագաթնաժողովում Բրյուսելում, իր առաջին նախագահական ժամկետում, ԵՄ առաջնորդներին հայտարարեց, որ արդարացի է համարում ծախսերի 4 տոկոս մակարդակը:
Իր հերթին, լիտվացի Անդրիուս Կուբիլիուսը, ով զբաղեցրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից ԵՄ պատմության մեջ առաջին անգամ ստեղծված ԵՄ-ի պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոնը, արդեն հանդես է եկել պաշտպանության համար ԵՄ եվրապարտատոմսերի թողարկման առաջարկով։ 500 միլիարդ եվրոյի վարկ հաջորդ 10 տարում ՆԱՏՕ-ի ռազմական պահանջները ֆինանսավորելու համար: