Բլոգեր Վիլեն Գայֆեջյանն ավագանու «Իմ քայլը» խ...

SOS հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատ կստանա:

Նա նշել է, որ պատրաստվում է նպաստել Երևան քաղաքի բարեկարգմանն ու քաղաքաշինական զարգացմանը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Գայֆեջյանն ավագանու մանդատը կստանա «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանի փոխարեն: Վերջինս իր լիազորությունները դադարեցնելու որոշման մասին տեղեկացրել էր ֆեյսբուքյան էջում։