Բլինքենը Իսրայելին կոչ է արել ավելի մեծ թեժաց...

Միացալ Նահանգներն Իսրայելին կոչ է արել պատասխանն հարվածն այնպես հասցնել, որպեսզի թույլ չտրվի լարվածության ուժեղացում Մերձավոր Արեւելքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Էր Ռիադից մեկնելուց առաջ։

«Շատ կարեւոր է, որպեսզի Իսրայելը այնպես պատասխանի, որպեսզի դա չհանգեցնի հետագա թեժացման»,- նրա խոսքերը մեջբերել է Agence France-Presse-ը։

«Չնայած տեղի ունեցողին՝ տարածաշրջանում պահպանվում է միանգամայն այլ ուղղությամբ շարժվելու ինքնատիպ հնարավորություն, որը ենթադրում է Իսրայելի կայուն անվտանգության եւ տարածաշրջանում նրա տեղի ապահովման ուղի։ Սաուդյան Արաբիան կարող էր լինել այդ գործընթացի կենտրոնում, որը ներառում է Իսրայելի հետ հարաբերությունների պոտենցիալ կարգավորում»,- ավելացրել է Բլինքենը։