
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի հավակնություններն անվանել է ԱՄՆ հաջող գծի վկայություն։ Նա այս տեսակետը հայտնել է Foreign Affairs ամսագրի հարցազրույցում։
Բլինքենը նշել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ «Դրանք սկսվում են նրանով, որ նա բողոքում է բազմաթիվ բաներից, որոնք մենք արել ենք։ Ինձ համար դա ամենահամոզիչ ապացույցն է, որ մեր մոտեցումը հաջող է»,- ասել է պետքարտուղարը։
«Եվ հաճախ հիմնական ուշադրությունը հատկացվում է այն բանին, թե ինչ ենք մենք արել Չինաստանի դեմ այլ երկրներ մի ինչ-որ միության մեջ ներառելու համար, ինչը, նրա խոսքով, անաքրոնիզմ է սառը պատերազմի ժամանակներից։ Փաստը, որ նա այդքան ժամանակ է ծախսել՝ դժգոհելով դրանից, մեր հաջողության ամենապերճախոս վկայությունն է»,- կարծում է Բլինքենը։
Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնը չի ձգտում իշխանափոխության Պեկինում։ «Մենք չենք կարողանա փոխել եւ չենք փոխի Չինաստանի ղեկավարության մեթոդները, նրա ռեժիմը, ինչպես ուզում եք անվանեք։ Եվ հիմարություն կլիներ հետեւել այդ գծին»,- նշել է պետքարտուղարը։ ԱՄՆ-ը, ըստ նրա, դաշնակիցների հետ միասին փորձում է հակազդել Չինաստանին «միջազգային համակարգի փոփոխության» հարցում, իր համար անշահավետ հունով։
«Հենց դա ենք մենք անում վերջին չորս տարիներին։ Չինաստանը ոչ մի տեղ չի կորչի։ Մենք ոչ մի տեղ չենք կորչի։ Եվ մենք պետք է ելնենք դրանից»,- ավելացրել է Բլինքենը՝ ընդգծելով, որ «խիստ սխալ» է համարում Չինաստանում իշխանափոխության գիծը։