Բլինքենն ու Երմակը քննարկել են Կիևին տրամադրվ...

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հոկտեմբերի 29-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև Ուկրաինային նվիրված ապագա խորհրդաժողովների անցկացումը։ 

Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։

«Նրանք քննարկել են ռազմական և տնտեսական օգնությունը և շարունակական դիվանագիտական ջանքերն՝ ի աջակցություն Ուկրաինայի առաջիկա դիվանագիտական մ​​իջոցառումների, ներառյալ Ուկրաինայի խաղաղության բանաձևին աջակցող խորհրդաժողովների», - նշված է հաղորդագրության մեջ: 

Բլինքենը վերահաստատել է կայուն աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը Ռուսաստանի դեմ պայքարի ընթացքում, ինչպես նաև արդար և տևական խաղաղությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: