Մայիսի 13-ից ի վեր առաջին անգամ բիթքոինի գինը գերազանցել է 51.000 դոլարի նշագիծը, վկայում են աճուրդների տվյալները:
Binance բորսայում բիթքոինը թանկացել է 3 տոկոսից մի փոքր ավել՝ մինչեւ 51.596 դոլար:
Իսկ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, բիթքոինի գինը բարձրացել է 2.96 տոկոսով եւ կազմել 51.612 դոլար: Դինամիկան ամենուր տրվում է մեկ օրվա կտրվածքով:
Բիթքոինի գինը շարունակում է վերականգնվել գարնան վերջին կտրուկ անկումից հետո: Կրիպտոարժույթը մայիսին կորցրեց իր արժեքի գրեթե մեկ երրորդը, այնուհետեւ 57.7 հազարից իջավ մինչեւ 37.3 հազար դոլար: Հունիսին ցուցանիշն էապես չի փոխվել, սակայն հուլիսի երկրորդ կեսից սկսած բիթքոինի արժեքը բարձրանում է, ինչը շարունակվում է արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ: Բիթքոինի արժեքի պատմական ռեկորդը, որը գրանցվել էր ապրիլին, կազմում է 64.85 հազար դոլար: