Բիշքեկում հանդիպել են Իլհամ Ալիեւը և Ռեջեփ Թա...

Սեպտեմբերի 1-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում  հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Զրույցի ընթացքում նրանք ընդգծել են, որ երկկողմ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները «հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա, և գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ»։

Հատկապես նշվել է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին համապատասխան՝ երկրները «միշտ միմյանց կողքին են՝ թե՛ լավ, թե՛ դժվար ժամանակներում»։

Հանդիպման ժամանակ նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման վերաբերյալ։

Պետությունների ղեկավարները քննարկել են նաև դաշնակցային հարաբերությունների հեռանկարները, տարածաշրջանային օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։