ԲՀԿ պատգամավորի օրենսդրական նախագիծը ընդունվե...

Ջրօգտագործողները երբեմն բողոքում են, որ իրենք վճարել են ջրի դիմաց, բայց իրենց վրա պարտքեր են գոյացել։ Այս հարցի լուծման համար ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն օրենսդրական նախագիծ է մշակել, որն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Հակոբ Վարդանյանը։ Նրա խոսքով՝ կարգավորման համաձայն` հնարավոր է լինելու ջրի դիմաց գումարները վճարել բանկային համակարգով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ խնդիրը հանգում է նրան, որ թվային օրակարգի հիման վրա պետք է լուծել․ եթե մարդն իր հեռախոսով փոխանցում կատարի, ապա այլևս ոչ ոք չի կարող գրպանել այդ գումարը, և արխիվների միջոցով հնարավոր կլինի ապացուցել, որ վճարումը կատարվել է։