ԲՀԿ օրակարգում Ռոբերտ Քոչարյանի շուրջ կազմված...

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում Ռոբերտ Քոչարյանի շուրջ կազմված ալյանսին միանալու հարց չկա,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ նշելով.

«ԲՀԿ-ն խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է, ունի իր քաղաքական օրակարգը և շարժվում է ըստ դրա: Որևէ այլ անձի կամ միավորման հարց ԲՀԿ-ում չի քննարկվում»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ալյանսին, Տոնոյանը նշեց, որ դա բացառապես իրենց գործունեության դաշտն է.«Մենք շարժվում ենք մեր օրակարգով, և որևէ մեկի հետ ալյանսի հարց չի քննարկվել: Մեր օրակարգում նման հարց չկա»: